Պղինձն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի պղնձի գները նվազում են, վկայում են սակարկությունների տվյալները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,8%-ով՝ հասնելով 4,2595 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0,74 տոկոսով՝ մինչեւ 9437,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,16 տոկոսով՝ մինչեւ 2724,5 դոլար, ցինկի արժեքը նվազել է 1,02%-ով՝ մինչեւ 3387 դոլար մեկ տոննայի դիմաց: