Ինչպես շատ արագ բուժել կոկորդի ու նշագեղձերի բորբոքումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՁեր ուշադրությանն ենք ներկայացնում մի յուրահատուկ ըմպելիք, որը կօգնի շատ արագ ազատվել կոկորդի ցավից:
Քիմիոնն ու կոնյակը շատ արդյունավետ են կոկորդի ու նշագեղձերի բորբոքումների դեպքում: Այս բաղադրիչների խառնուրդը շատ կարճ ժամանակահատվածում բարելավում է առողջական վիճակը:
Դեղամիջոց՝ կոկորդի ցավից ու նշագեղձերի բորբոքումից ազատվելու համար
80 գրամ քիմիոնի մանրացրած սերմերին ավելացնել 200 մլ ջուր և 15 րոպե եռացնել, որից հետո կստացվի սուրճի մրուրի նման թանձր առաձգական զանգված: Քամել ստացված զանգվածը, ավելացնել 50 մլ ջուր և կրկին եռացնել: Վերցնել կրակից և ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ:
Ստացված ըմպելիքը հարկավոր է օգտագործել յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Մի քանի ժամ անց կոկորդի ցավը կսկսի աստիճանաբար անհետանալ, իսկ մեկ օր անց դուք կմոռանաք այդ խնդրի մասին:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodvision.com