Էմմիի հուզիչ գրառումն անտարբեր չի թողնի ոչ ոքի. «Եթե դու չգնայիր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգչուհի Էմմին հոր՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեկջանյանի ծննդյան օրվա վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան հանրագրում:
«Եթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ: Ամեն բան ավելի ճիշտ ու գեղեցիկ կլիներ: Ես ու մամաս մենակ չէինք լինի, որովհետև ոչ մի լավ բան, ոչ մի երջանկություն չի կարող լրացնել այդ բացը: Եթե դու չգնայիր, ես ավելի ուրախ կլինեի: Շատերը գլուխ չէին բարձրացնի, շատերը դիմակները չէին հանի, և ես կշարունակեի ամեն ինչ գունավոր տեսնել: Այսօր պապայիս ծննդյան օրն է: Ամենաբարի մարդ, պարծանքի արժանի զավակ, ամենակամեցող եղբայր, ամենասիրող ամուսին, ամենասիրված հայր: Ես գիտեմ, որ դու կաս, ուղեկցում ես ինձ ու տեսնում ես ամեն ինչ»,-գրել է երգչուհին: