Հունվարի 11-ի աստղագուշակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոյ
Խոյերին կհաջողվի լուծել կենցաղային, ընտանեկան, բնակարանային հարցերը: Օրն օգնում է գործել թաքուն, ցուցաբերել և ստանալ օգնություն՝ շրջանցելով ընդունված կարգը: Կուժգնանա կապը զգացմունքային վիճակի և նվաճումների միջև, ակտիվության կարող է դրդել սերը: Հաջող պահ է ընտանեկան բիզնեսի զարգացման համար: Արդյունավետ են ճկունության վարժությունները, մարմնամարզությունը: Ծանրաբեռնվածություններ ընտրելիս արժե հաշվի նստել ինքնազգացողության հետ:
Ցուլ
Ցուլերին խորհուրդ է տրվում ավելի շատ վստահել սեփական հոտառությանը և երևակայությանը: Այսօր հնարավորություն կա ամրապնդելու կապերն ազգականների և հոգեպես մտերիմ անձանց հետ, կրճատելու գործընկերների միջև հեռավորությունը, նոր քայլ կատարելու սիրային հարաբերությունների զարգացման մեջ: Բարենապաստ կլինի արվեստով, երաժշտությամբ զբաղվելը: Ընկերների և մտերիմների նկատմամբ ձեր հոգատարությունն անպատասխան չի մնա:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ չի տրվում խաղադրույք կատարել ինտելեկտի և սառը հաշվարկի վրա: Այսօր ձեռքբերումներն ուղղակիորեն կապված են նպատակը զգալու, անհրաժեշտ մարդկանց հետ զգացմունքային ճիշտ կապ հաստատելու ունակությունից: Շփվողականությունը և թեթևությունն անհրաժեշտ արդյունքը չեն տա, եթե ներքուստ սառն եք: Անբարբառ կապ հաստատելու ունակությունը գերազանց արդյունք կտա:
Խեցգետին
Խեցգետինները կարող են համոզվել իրենց ստեղծագործական խարիզմայում, գործնական ունակություններում և հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ իրենց գրավչության մեջ: Որքան ներդաշնակ են ձեր զգացողություններն այդ ոլորտներում, այնքան բարձր է գործերում և անձնական կյանքում ձեր հաջողությունների հավանականությունը: Ավելորդ համեստությունը կարող է խանգարել ինքնաիրացմանը և երջանկությանը:
Առյուծ
Առյուծների համար այսօր կարևոր է ներքին ներգրավվածությունը կատարվող գործին: Առաջընթացի լավագույն շարժիչը կլինի հոգեկան վերելքը: Օրը չի տրամադրում ավելորդ հանրայնության, չարժե հրապարակել ձեր մասնավոր կյանքի մանրամասները, բացահայտել խոցելի տեղերը, որևէ մեկին հայտնել ձեր ինքնազգացողության կամ հաջողության գաղտնիքների մասին: Հանգիստ իրադրությունում հավելյալ սնունդ կպահանջեն զգացմունքները:
Կույս
Կույսերին օրը հոգեկան ներդաշնակություն և նոր հույսեր կպարգևի: Իրադարձությունները ձեր և ուրիշի հիշողության մեջ կարող են թարմացնել հաճելի պահերը, նորից ազդակ հաղորդել փոխադարձ զգացմունքներին: Ռոմանտիկ միություններում կարող է ուժգնանալ միավորման ձգտումը: Կարող են հաջող պայմաններ ձևավորվել գործնական կամ ստեղծագործական տանդեմի ստեղծման համար: Անհատական նախաձեռնությունները ողջունելի են միայն կարճաժամկետ նպատակների դեպքում:
Կշեռք
Կշեռքների մոտ օրը կավելացնի նպատակասլացությունը, սակայն գործել ստիպված կլինեն ոչ ուղիղ եղանակներով: Բացահայտորեն իշխանությունը ձեր ձեռքը վերցնելու փորձը կարող է ավարտվել ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, կամ ի սկզբանե անհասանելի լինել: Լավագույն պահը չէ բարձր ճանաչվածություն փնտրելու համար: Ապագա արդյունքի համար կաշխատի ձեր վարպետության կատարելագործումը: Ընտանիքում կարևոր է հարգել մեծերի կարծիքը:
Կարիճ
Կարիճների համար հունվարի ամենահաջողակ օրերից է: Իրադարձությունների անսպասելի շրջադարձը կարող է նոր հնարավորություն բացել, ձեր ճանապարհից հեռացնել արգելքը, պարգևել էներգիա, ապաքինում, ոգեշնչում: Ինտուիցիան և սիրտը ձեզ չեն խաբի: Ցանկացած գործի առաջխաղացման վրա կազդի անձնական համակրանքը, այլ ոչ պաշտոնական կարգավիճակը: Գերազանց օր է ռոմանտիկ և գործնական հարաբերությունների զարգացման համար:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար այսօր կարող են մեծ կարևորություն ունենալ արյունակցական կապերը, ազգային ավանդույթները: Պահվածքի վրա կազդեն չգիտակցված սովորությունները, մանկության հիշողությունները: Չարժե անձնական և գործնական ոլորտներում կարևոր որոշումներ կայացնել, քանի դեռ ձեզ իշխում են զգացմունքները և բնազդները. բացառված չէ, որ հետագայում դա ձեզ համար անհարմարություններ ստեղծի:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում առաջին հորիզոնականում դնել սեփական կարիքները: Այսօր կարևոր է միջավայրի հետ ներդաշնակությունը: Ակտուալ են փոխգործողությունները նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք՝ դրական կամ բացասական իմաստով: Չարժե վախենալ ազատ անձնական աճի հեռանկարի և կապվածության միջև ընտրություն կատարելուց: Կայուն բարենպաստ հարաբերություններում թեթևակի սթրեսը ազդակ կհանդիսանա հերթական թարմացումների համար:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում սրտանց կատարել ցանկացած՝ նույնիսկ ամենամանր գործը: Այսօր մեծ նշանակություն ունի ներքին բավարարվածությունը, սակայն ակտուալ է նաև նյութական պարգևատրումը: Պայմաններ կան հավելյալ եկամուտ ստանալու համար: Մեծանում է ծանոթությամբ ինչ-որ տեղ տեղավորվելու հավանականությունը: Ձեր և ուրիշի պահվածքի վրա կազդեն մտերիմ զգացմունքները: Կարող է ուշադրություն պահանջել առողջությունը:
Ձկներ
Այսօր բախտը ժպտում է Ձկներին և սիրով կատարում է նրանց ցանկությունները: Կարելի է ազատություն տալ կրքերին, ստեղծագործական ոգեշնչմանը, գործնական կամ խաղային ազարտին, ծնողական զգացմունքներին: Լավ է զարգացնել սեփական տաղանդները կամ երեխաների ունակությունները: Հաջող պահ է սիրային նախաձեռնության համար: Օգտակար են չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, փորձարկումները: