Վերահսկիչը փայ է ուզե՞լ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ՏՏ ոլորտի կարևորագույն օղակներից մեկի` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շուրջ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ստեղծված աղմուկը լավատեղյակ աղբյուրների պնդմամբ նաև սովորական կոռուպցիոն հետաքրքրություններով է պայմանավորված:
Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների առանձնակի ուշադրությունը ՏՏ ոլորտի այդ համակարգաստեղծ կառույցի նկատմամբ, պարզվում է, սկիզբ է առել այն բանից, որ ոմանք Վերահսկիչ պալատում ժամանակին ցանկացել են, որպեսզի հենց իրենց հետ կապված շինարարական ընկերությունները մասնակցեն Ինկուբատորի նախաձեռնած Տեխնոպարկերի շինարարությանը:
Բայց երբ սույն պաշտոնյաներին բացատրել են, որ գործ ունեն միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ և ոչ հայկական ստանդարտներով գործող կառույցի հետ, Վերահսկիչ Պալատում որոշել են ուղղակի «նաեզդ» անել: Ինչպես հայտնի է, հետագայում գործը հասել է դատախազության վարույթ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: