ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բացառիկ զարդերի պատմությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵթե նկատել էիք, նախորդ շաբաթ, Լիլիթ Մարգարյանի նորաձևության ցուցադրության ընթացքում Ռիտա Սարգսյանը կրում էր HERMES ընկերության Lettres d’Erevan (Երևանի տառերը) կոչվող հայատառ շարֆը: Հենց յադ պատճառով էլ, արդեն Վահան Խաչատրյանի ցուցահանդեսի ընթացքում մտածեցի, որ Առաջին տիկինը պարզապես գեղեցիկ զարդեր չէր կրի, դրանք պետք է որ ունենային հետաքրքիր պատմություն...
Պարզվեց, այս բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն...