Այսօր շնորհակալության միջազգային օրն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. գրում է Calend.ru-ն:
Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարելու սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին: