Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանան համատեղ համերգով
ՄՇԱԿՈՒՅԹԻտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
«La Nuova Dolce Vita» խորագրով համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Երաժիշտներն ունկնդրին կպարգևեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։ Համերգին կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Երեկոյին ելույթ կունենա նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։