Արտաքինս որքան օգնում, այդքան էլ խանգարում է։ Իրինա Այվազյան. Ֆոտոշարք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾWnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների գեղեցկության գաղտնիքները։ Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է «Երանի» հեռուստասերիալում Լիզային մարմնավորող դերասանուհի Իրինա Այվազյանը։
–Ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։
-Առաջին հերթին խոսքը, հետո ժպիտն ու աչքերը, բայց ամենագլխավոր բաղադրիչն ինձ համար լինելն ու մնալն է այնպիսին, ինչպիսին կաս։ Սա էլ թող լինի 4-րդ ու 5-րդ բաղադրիչը։
–Ո՞րն է Ձեր գրավչության գաղտնիքը:
– Դժվարանում եմ պատասխանել, բայց կարծում եմ այն, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։
–Կա՞ արտաքինում ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:
-Ցանկությունն ավելի շատ ներքինի հետ է կապված։
–Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
– Իմ հասցեին ուղղված խոսակցությունները շատ են պլաստիկ վիրահատության դիմելու վերաբերյալ։ Շատերը հավատում են, շատերը՝ ոչ, բայց վիրահատությունների չեմ դիմել, իսկ թե ինչպես եմ վերաբերվում դրանց, կասեմ մի բան. իհարկե ես ավելի բնական գեղեցկության կողմնակիցն եմ, բայց եթե դրա կարիքը կա, ապա ինչու ոչ։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչ անել իր արտաքինի հետ, ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը չի կարող դատել դիմացինին։
–Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
-Երեւի 15 րոպե՝ կախված նրանից, թե որքան ժամանակ ունեմ։ Միշտ օգտագործում եմ տոնային քսուկ, թարթչաներկ ու շուրթերի մատիտ։
-Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին)։
-Ամենակարեւոր բանը մաշկի եւ առհասարակ օրգանիզմի համար ջուրն է։ Պետք է շատ ջուր խմել։ Դիմակներից կառանձնացնեմ իմ ամենասիրելին։ Թթվասերը, մեղրը եւ սուրճը խառնում են իրար, քսում դեմքին, թողնում մեկ ժամ, որից հետո լվանում գոլ ջրով։ Ալերգիա ունեցողներին խոերհուրդ չի տրվում։
–Դիետաներ պահու՞մ եք, հետեւու՞մ եք սննդակարգին, մարզասրահ այցելու՞մ եք։
-Իմ առջեւ արգելքներ չեմ դնում, ինչ ցանկանում եմ, ուտում եմ, բայց որքան հնարավոր է փորձում եմ հետեւել։ Ներկայումս մարզասրահ չեմ այցելում, բայց զբաղվել եմ ակրոբատիկայով եւ պարով։
-Ո՞վ է գեղեցկության Ձեր խորհրդանիշը։
-Օռնելա Մուտին։ Նա որքան մեծանում, այնքան գեղեցկանում է։
–Այսօր հայկական հեռուստաեթերում շատերը հայտնվում են զուտ գեղեցիկ արտաքինից ելնելով։ Սերիալներում նկարահանվելու համար դա բավարա՞ր է։ Գեղեցկությունն օգնո՞ւմ, թե խանգարում է Ձեզ կարիերայի հարցում:
-Արտաքին տեսքն առհասարակ ամեն տեղ կարեւոր է, բայց սերիալներում կամ ֆիլմերում նկարահանվելու համար հաշվի չի առնվում միայն արտաքին գեղեցկությունը։ Նախ շնորհակալ եմ ինձ գեղեցիկ համարելու համար։ Ինձ որքան օգնում, այդքան էլ խանգարում է։
–Համաձա՞յն եք, որ գեղեցիկ մարդկանց ամեն բան ավելի հեշտ է տրվում:
-Ոչ։ Ինչ պիտի տրվի քեզ, տրվելու է հենց քեզ։ Բացի այդ, ինձ համար գեղեցիկ ու տգեղ մարդիկ չկան։ Ամեն մեկն ունի իր գեղեցիկն ու իր տգեղը։
–Արտաքինի հետ կապված երբևէ բարդույթներ ունեցե՞լ եք։
-Այո, ունեցել եմ ու մինչ օրս էլ ունեմ։
-Ամենայուրահատուկ հաճոյախոսությունը, որ լսել եք Ձեր արտաքինի հետ կապված:
-Դու չափից շատ սիրուն ես, բայց մամայիդ չես հասնի)))):