Հոգեբանը բացահայտում է հայ հայտնիների գաղտնիքները ըստ նրանց ձեռագրերի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդու ձեռագիրը նրա մասին կարող է պատմել գրեթե ամեն ինչ: Եթե Ձեր ձեռագիրը մանր է, աջակողմյան թեքվածությամբ, բառերի և տողերի միջև կա մեծ տարածություն, ապա Ձեզ բնորոշ են հանգստությունն ու համեստությունը, փոքր-ինչ անվստահությունը: Ղեկավարելու ունակությունները թույլ են զարգացած: Խոշոր ձեռագիրը հիմնականում արտահայտում է անձի մարդամոտությունը, ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությունը և այլն:
Տեխնիկական առաջընթացի այս ժամանակներում շատերը մոռացել են անգամ՝ ինչ ձեռագիր ունեն, և BlogNews.am-ը որոշեց մի հետաքրքիր նախագիծ իրականացնել:
Մենք խնդրել ենք հայտնի դեմքերին ձեռագրով որևէ մաղթանք գրել, ապա փակել ենք անունները և դրանք ներկայացրել հոգեբանին, որպեսզի նա, ըստ ձեռագրի, որոշի տիրոջ բնավորության գծերը:
Շատ աստղերի ձեռագրերն առաջին անգամ ենք տեսնելու :)
Վերլուծությունն իրականացրել է հոգեբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Նազենի Հովհաննիսյան
Բարձր ցուցադրականություն, կանացիություն, ինտուիցիան գերակշռում է բանականությանը, աչքի է ընկնում մեծ շարժունությամբ, բարձր շփվողականությամբ, զրուցասիրությամբ, աշխույժ, էքսպրեսիվ շարժումների առատությամբ, ինքնուրույնությամբ: |
Ռիփփի
Աչքի է ընկնում բարձր ինքնագնահատականով, որի տակ թաքնված է անլիարժեքության զգացում, ուղղախոսությամբ, ասում է այն, ինչ մտածում է, աշխատանքը չի պլանավորում, բարձր հուզականություն: Վշտանում է յուրաքանչյուր նկատողությունից: Հազվադեպ է հանդիսանում կոնֆլիկտ հրահրող: |
Սոֆի Մխեյան
Կանացի և նուրբ, աղմկարար, աշխույժ, ալարկոտ, հաճախ կարող է տրամադրության անկում ունենալ հարազատների հետ կապված խնդիրներից, ծանր է տանում վեճերը, կարևորում է համերաշխությունը, խնդիրների լուծման մեջ ուժեղ չէ, այլ կարող է դրանք լուծել «չնկատելով»: |
Վաչե Թովմասյան
Որպես կանոն՝ կարող է օրը սկսել վատ տրամադրությամբ, հաճախ դժգոհ դեմքի արտահայտությամբ, կոկիկ չէ, արագաշարժ է և առատաձեռն, ֆինանսները ղեկավարել չգիտե: Բարձր ինքնագնահատական, հետաքրքրությունների շրջանակը լայն է: |
Սիմա Բաղդասարյան
Նախաձեռնող, մշտապես ձգտում է նորությունների, կրեատիվ է, ագրեսիայի որոշակի չափաբաժին, դժվար է որոշումներ կայացնում, լավատես, միապաղաղ պատասխանատու գործողությունները և ստիպողական հրահանգները կարող են նրան դարձնել կոնֆլիկտային: |
Կամո Սեյրանյան
Զգացմունքային է, զուսպ: Ցուցադրական չէ, աշխատասեր, սակայն սկսած գործը դժվար է ավարտին հասցնում: Տաքարյուն, ընկերասեր: |
Գայանե Ասլամազյան
Կենսուրախ, ժպտադեմ, հաճախ կարող է ունենալ անկումային տրամադրություն, ժամանակ առ ժամանակ համառ և նպատակասլաց, կանացի, սկսած գործը սիրում է կատարել մանրակրկիտ և հասցնել ավարտին: Բարձր տագնապայնություն (կարող է ունենալ հաճախազարկություն): |
Էռնա Էլիզբարյան
Շատ բարձր հոգեբանական ապրումակցում, ինքնաքննադատ, դրական հուզականությամբ, լացկան, արագ նեղացող, փափկասիրտ, կոնֆլիկտի ժամանակ կարող է զիջել, հաշտվելիս առաջին քայլը կատարել: |
Արտյոմ Կարապետյան և Յուլիա Ֆինկ
Զգացմունքներն արտահայտում է չափազանցված, բայց անկեղծ, պաթետիկ պոռթկումներ: Միշտ կարող է առիթ գտնել որևէ բանով հիանալու, հրապուրվելու: Շատ արագ կարող է հիասթափվել, լավատես է և նպատակասլաց: |
Գայանե Ավետիսյան
Առատաձեռն, շրջապատում շատ տեղ է զբաղեցնում, ունի բնավորությամբ դժվար գծեր (կարող է մռայլվել, դառնալ քչախոս), չի ձգտում լիդերության: Նման մարդիկ փոքր տարիքում կարող են լինել անհնազանդ, բայց շուտ զիջել, իսկ հասուն տարիքում խնդիրները լուծել՝ դրանք կիսատ թողնելով: |
Պատրաստեց՝ Անի Հակոբյանը