Գազի գինը Եվրոպայում նվազել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳազի գինը Եվրոպայում երեքշաբթի կայացած աճուրդի ժամանակ նվազել է 900 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար՝ ըստ լոնդոնյան ICE բորսայի տվյալների:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, գազի գնանկումը տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքով տարանցվող ռուսական գազի ծավալի գրեթե կրկնակի ավելացման ֆոնին:
Մարտյան ֆյուչերսների գինը Նիդերլանդների TTF հարթակում նվազել է 899,99 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի համար կամ 77,3 եվրո՝ ՄՎտ/ժամի համար:
Մեկ օրում գազի գնի ընդհանուր նվազումը կազմել է ավելի քան 8 տոկոս: