Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասել է, որ պատերազմից անմիջապես հետո ՊՆ կազմում ստեղծվել են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին պատերազմի դասերի վերլուծությամբ՝ բավականին լուրջ աշխատանք տանելով:

«Այդ աշխատանքը տեղի էր ունենում, ընդ որում, վերլուծությունը տեղի էր ունենում ոչ միայն ակադեմիական ճանապարհով՝ աշխատասենյակում նստած, այլև տեղում տեղազննումներ, դիտարկումներ կատարելով, մարդկանց հետ շփվելով՝ հասկանալու՝ գործողությունը, որը հաջող է եղել, ինչ պատճառով է եղել, որովհետև հաջող գործողություններ ենք ունեցել, և գործողությունը, որն անհաջող է եղել՝ ինչ պատճառով: Եվ ինչպես պետք է ապագայում նույն կարգի գործողություններին վերաբերվել՝ պաշտպանական, հարձակողական, հակահարձակողական: Այդ աշխատանքը կատարվում էր, ցավոք, այն մնաց անավարտ, որովհետև մեր բանակի ղեկավարությունը փոխվեց անցած տարվա մարտին»,-նշել է Չալաբյանը:

Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ կատարվել է 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների ուսումնասիրություն

Այսինքն, սա ընդգրկում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման շրջանը, և 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների և գործողությունների ուսումնասիրման այս աշխատանքները դադարեցվել են գեներալի պաշտոնազրկումից հետո:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է: Սա՝ այն բանից հետո, երբ փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։

2021-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- անցած տարի մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել էր Օ․Գասպարյանը:

Այսինքն, իրականում, Օնիկ Գասպարյանի հրամանով և նախաձեռնությամբ են կատարվել 44-օրյա պատերազմի ռազմական դրվագների և գործողությունների ուսումնասիրման և վերլուծման աշխատանքները:

Օնիկ Գասպարյանից հետո, ըստ էության, ԱԽ նիստում պատերազմի վերլուծությունը պիտի ներկայացներ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, որը անցած տարի այդպես էլ չի ներկայացվել:

Ավելի ուշ 168.am-ին հայտնի էր դարձել, որ Դավթյանը ինչ-ինչ սրբագրումներ և հավելումներ է պատրաստվում անել Գասպարյանի թողած պատերազմական վերլուծության մեջ:

Անցած տարվա հունիսին լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանն ասել էր, որ պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է:

«Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատասխանատվություն կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի: Ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես՝ Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի այն բոլոր թերությունները, բացերը, որոնք կային, ուսումնասիրենք և կարողանանք ըստ դրա համապատասխան որոշումներ կայացնել»,-նշել էր Դավթյանը:

Սրանից հետո մինչ օրս մեզ չհաջողվեց ԳՇ-ից պարզել՝ արդյո՞ք արդեն սկսված վերլուծությունն ամփոփվել է, թե՞ ՊՆ հրամանով ստեղծված և միայն ԳՇ պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովում դեռ աշխատում են և փորձում ավարտին հասցնել այն:

2021թ․դեկտեմբերի 3-ին«Հրապարակին»տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։

Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետև որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»,- նշել էր նա:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ վստահեցնելով, որ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

168.am-ը Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր՝ արդյոք Սամվել Բաբայանի հայտարարությունները ուղարկվեցի՞ն հետաքննության մարմնին:

«Ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն՝ պատերազմին վերաբերող մեծ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու։ Հիմա քննություն է իրականացվում։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում նշել էր Գոռ Աբրահամյանը:

Եթե մի պահ ընդունենք, որ Սամվել Բաբայանի ասածը իրականությանը համապատասխանում է, ապա այստեղ գուցե հետաքրքրություն ունեն իշխանություննե՞րը, որպեսզի իրենց շահից չբխող հրամանների «գոյությունը» վերացնեն: Գուցե: Քննությունը կպարզի:

Անցած տարի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել 30.09.2021 թ. ԱԽ նիստումՀՀ նախագահի լիազորությունները կատարած Արմեն Սարգսյանի և իր ելույթը ամբողջությամբ, ինչը չարվեց: Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ, և արդյո՞ք երբևիցե կիմանանք, թե ինչ հարցուպատասխան է եղել: Գուցե մի օր իմանանք:

Մի բան հստակ է՝ այսօր չկա ակտիվություն իշխանությունների և, ինչո՞ւ չէ՝ ընդդիմության կողմից՝ պարզելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ այսինչ հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, վերջերս մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։

Չխախտելով անմեղության կանխավարկածը, 168.am-ը պաշտոնական հաղորդագրությունից դուրս սպայի անձի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հայտնում: Մի բան, սակայն, հստակ է՝ իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն պատերազմից առաջ կադրային և տեղանքին ոչ ծանոթ անձանց նշանակումների համար:

Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մեղադրելու Զինված ուժերին
Այս համատեքստում, թերևս, տեղին է մեջբերել այս մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի համապատասխան հատվածը:

«Ի՞նչ է նշանակում՝ բա ես ո՞նց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, բա գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը: Բա բացի բանակի պատասխանատուներից՝ մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ-գնդապետ է: Այսինքն՝ գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ: Այսինքն՝ այդ թվում՝ նաև տեսչության կազմ:

Բայց բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով: Ի վերջո, կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք:

Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին: Բացարձակապես: Ասածս մի ուրիշ բան է: Որ ինքը, ընդհանրապես, այս իշխանություններն իրավունք չունեն նրանց մեղադրելու: Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում:

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել»:

Ո՞րն է գերագույն հրամանատարի կարևորագույն ֆունկցիան
Հիշեցնենք, որ ավելի վաղ«Արմնյուզին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն առավել մանրամասն էր անդրադարձելգերագույն հրամանատարի գործառույթին և նշել, որ նա երկրորդ կարևորագույն ֆունկցիա ունի:

«Նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը՝ պնդելով, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը ակնհայտորեն ձախողված է:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր դիտարկումները Օնիկ Գասպարյանին ասած լինի անմիջապես, բայց նա հրապարակավ հայտարարեց, որ պատերազմի ժամանակ որպես գերագույն հրամանատար ձախողված Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մեղադրելու զինված ուժերին և նրա ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը զանգահարել էր Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով Սյունիքում տիրող վիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек
Самое популярное