Ալյումինի գինն աճել է, պղնձինը՝ նվազել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի մետաղների բորսայի փետրվարի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 2.72%-ով և կազմել 3195.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 9718.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 2192.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 23140.00 դոլար, անագի գինն աճել է 0.57%-ով և կազմել 43100.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.72%-ով և կազմել 3642.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 71000.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: