Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի արձանագրությունների հրապարակման նախաշեմին, վկայում են առեւտրի տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 2,25 դոլարով կամ 0,12%-ով՝ հասնելով 1853,95 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,16%-ով՝ հասնելով 23,358 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: