50-ամյա ֆերմերը մարզված մարմնի շնորհիվ YouTube-ի նոր սենսացիան է դարձել
ՎԻԴԵՈ50-ամյա ֆերմեր Ջենիֆեր Քինգը YouTube-ի աստղ է դարձել։ Հյուսիսային Կարոլինայից կինը, չնայած իր պատկառելի տարիքին, հիանալի մարզավիճակում է։ Հենց դրանով էլ նա զարմացնում է բազմաթիվ օգտատերերի եւ արդյունքում վաստակում հազարավոր դոլարներ։ Միայն YouTube-ում Քինգն ունի ավելի քան 155000 բաժանորդագրված օգտատեր եւ նրանց ու իր մարզումների շնորհիվ տարեկան մոտ 100000 դոլար է վաստակում։
«Ծերությունն ու մահը մեր կյանքի բնական փուլերից է, բայց ես ուզում եմ մտածել, որ ես անում եմ ամեն ինչ՝ հնարավորինս երկար ապրելու համար»։
Չնայած Ջենիֆերը վաղուց է աերոբիկայով զբաղվում, բայց նրա գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը ծանր իրեր բարձրացնելն է, ինչն անում է ոչ միայն մարզասրահում, այլեւ տանը.
«Երբեմն, եթե չեմ կարողանում գնալ մարզասրահ, մարզվում եմ ծանրաքարերով։ Ինչ վերաբերում է դիետաներին՝ սիրում եմ ձկնամթերք եւ բանջարեղեն։ Խուսափում եմ վերամշակված, պահածոյացված մթերքից, հատկապես եթե ռաֆինացված շաքար է պարունակվում»,- գաղտնիքները բացահայտում է Քինգը, որը համոզված է՝ ճիշտ դիետան եւ մարզումները գեղեցիկ մարմնի եւ երջանկության գրավականն են։
Աղբյուրը՝ Daily Mail