Սեյրան Օհանյանը տուն չունի, վարձով է ապրում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՏարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատան լուսանկարները։
Առանձնատունը գտնվում է Վահագնի թաղամասում եւ դեռ կառուցվում է։ Նկատենք, որ այն իր ճարտարապետական տեսքով ու կառուցվածքով տարբերվում է թաղամասի մյուս տներից եւ ստանդարտից դուրս է։
Օհանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որ Վահագնի թաղամասի սեփականատեր Նինա Հովնանյանի ամուսինն է, հերքում է այս տեղեկությունը։
«Ես Ձեզ մի հատ կոնկրետ, օֆիցիալ պատասխան տամ՝ Սեյրան Օհանյանն ինքը տուն չունի, հողամաս չունի, իրա վրա ոչ մի բան չկա։ Էդ, ինչ որ կա, ուրիշինն է, ուղղակի չգիտեմ ինչի են դա վերագրում իրեն»,-
երեկ ասաց Արթուր Ալեքսանյանը։
– Իսկ որտե՞ղ է բնակվում Սեյրան Օհանյանը։
– Վարձով ապրում է էնտեղ, բայց տուն չունի։ – Վահագնի թաղամասո՞ւմ է վարձով ապրում։
– Այո։ Ինչ է, իրավունք չունի՞ վարձով ապրելու։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում