LME. Գունավոր մետաղների գներն աճել են՝ բացառությամբ մոլիբդենի և կապարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի մետաղների բորսայի մարտի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 3.75%-ով և կազմել 3704.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.95%-ով և կազմել 10420.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2424.00 դոլար, նիկելի գինն աճել է 6.19%-ով և կազմել 27980.00 դոլար, անագի գինն աճել է 0.98%-ով և կազմել 46300.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.03%-ով և կազմել 3973.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.43%-ով և կազմել 75800.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: