Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Վիլիամ Հըրթը
ՄՇԱԿՈՒՅԹԿիրակի՝ մարտի 13-ին 71 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Վիլիամ Հըրթը։ Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը՝ վկայակոչելով դերասանի որդուն։
«Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ Հըրթ ընտանիքը սգում է սիրելի հոր և օսկարակիր դերասան Վիլիամ Հըրթի մահը», -հայտնել է դերասանի որդին՝ նշելով, որ նա մահացել է 2022 թվականի մարտի 13-ին՝ իր ծննդյան 72-րդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ։ Հաղորդվում է, որ Հըրթը մահացել է «բնական պատճառներից» ընտանիքի անդամներով շրջապատված։
Հըրթը ծնվել է Վաշինգտոնում 1950 թվականի մարտի 20-ին։ Նա նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմում ու հեռուստասերիալներում, իսկ 1985 թվականի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմում Լուիս Մոլինային մարմնավորելու համար արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի մրցանակի՝ որպես լավագույն դերասան։