Դոլարի և եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 488.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.89 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.32 դրամ (նվազել է 2.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 641.34 դրամ (նվազել է 5.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.79 դրամ (աճել է 0.14 դրամով):