Նոր մանրամասներ՝ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Անցած տարվա ապրիլի 25-ի ուշ Երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Դեպքից հետո Ռ. Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ հանգամանքներ Էր ներկայացրել՝ չբացառելով որ հնարավոր Է՝ որդին ինքնաշեն պայթուցիկներով փողոց դուրս գալով այլ նպատակ Է հետապնդել, քանի որ խնդիր ուներ ինչ-որ անձանց հետ, մասնավորապես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի։ «Տղաս նախկինում դատապարտված Է եղել և ԴՀ-ում գտնվելու ժամանակ ծանոթացել Էր Աֆրիկյանի հետ։
Պայմանական ազատ էր արձակվել, երկրից դուրս գալու իրավունք չուներ, բայց գնաց Ռուսաստան։ Ու այնտեղ գտնվելու ողջ ընթացքում գումար Էր ուղարկում, որ ես Աֆրիկյանին տայի»,– ներկայացրել Էր որդեկորույս մայրը։ Եվ ահա, «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ մեր հրապարակումից հետո իրավապահները քննություն Էին սկսել։
Նյութեր նախապատրաստելու ընթացքում հարցաքննվել Է նաև Արսեն Աֆրրկյանը։ Նրա խոսքով՝ 1990-ականների վերջին ԴՀ-ում պատիժ կրող Ռուբեն Բալյանին արտերկիր ուղարկելու իրավասություն ինքը չի ունեցել. «Կնոջ պատմածն իրականությանը չի համապատասխանում»,– մեր տեղեկություններով՝ իրավապահներին վստահեցրել Է բանտապետը։ Արդյունքում քրեական գործ չի հարուցվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կլարա Ոսկանյանը մանրամասնեց, որ Աֆրիկյանի հետ ինքը 90-ականներին Է ծանոթացել, իսկ 2014-15 թթ. խնդիրներ են առաջացել ԴՀ նախկին աշխատակից, այժմ փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ. «Աֆրինյանի հետ տեղի ունեցածը շարունակում եմ պնդել։ Խնդիրն այլ Է, որ Արսեն Մկրտչյանն Էր խոստացել Ռուբենին արտերկիր ուղարկել և խաբեությամբ գումար Էր վերցրել։ Եվ կասկածներ ունեմ, որ դեպքի օրը որդիս նրա մոտ Էր պատրաստվում գնալ»,– ասաց Կլարա Ոսկանյանը։
Վերջինս հայտնեց, որ այս հանգամանքները ներկայացրել Է նաև իրավապահներին. «Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևոր գործերով քննիչին պատմել եմ ողջ եղելությունը։ Եթե ծածկադմփոց անելու նպատակ չունեն, թող պարզապես հեռախոսազանգերը վերծանեն։ Թե փաստաբանի, թե՛ գումարի մասին խոսակցությունները ավելին են, քան պարզապես ապացույցներ»։
Արսեն Մկրտչյանի հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Մեր տեղեկություններով՝ այս հաղորդման հիման վրա ևս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։