Ինչ անել ընկնող վերելակում գտնվելու ժամանակ. պրակտիկ խորհուրդներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈչ ոք ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց, և նման դեպքերում կարող են փրկել միայն ճիշտ ժամանակին արված ճիշտ գործողությունները:
AdMe.ru-ն կիսվել է գիտնականների և ինժեներների խորհուրդներով այն մասին, թե ինչ է պետք անել և ինչպիսի գործողություններից է պետք խուսափել ընկնող վերելակում գտնվելու ժամանակ:
Ոչ մի դեպքում մի փորձեք վեր ցատկել վերելակի՝ գետնին բախվելու ժամանակ
Ազատ անկման ժամանակ դժվար է վեր ցատկելը: Դրանից բացի, ցատկը կնվազեցնի անկման արագությունն ուղիղ այնքանով, ինչքանով այն արագ լինի, և մեծամասնության համար սա անհարմար վիճակ է: Անհնար է կանխատեսել, թե մարմնի որ մասի վրա վայրէջք կգործեք և ինչ վնասվածքների դա կբերի:
Մի կանգնեք ուղիղ դիրքում
Անկման ընթացքում մարմնի քաշը 10 անգամ գերազանցող քաշ կընկնի ձեր ոտքերին, ինչը կարող է շատ լուրջ վնասվածքների պատճառ հանդիսանալ:
Գետնին բախվելու ժամանակ լավագույն դիրքը վերելակում մեջքի վրա պառկելն է
Հենց զգաք, որ վերելակն ընկնում է, անմիջապես մեջքի վրա պառկեք հատակին: Այս դիրքում հարվածի ուժը հավասարապես կբաշխվի ամբողջ մարմնով:
Եթե վերելակում շատ մարդ կա, և պառկելու հնարավորությունը բացակայում է, նստեք կամ ոտքերը ծալեք
Նստեք վերելակի հատակին. այս դիրքում կմախքի վրա ընկնող բեռն ավելի քիչ կլինի, քան կանգնած վիճակում: Եթե վերելակում շատ քիչ ազատ տարածություն կա, ապա ոտքերը ծալեք. սա նույնպես կօգնի նվազեցնել հարվածի ուժը: