Մահացել է «Անձնակազմ» ֆիլմի դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևան
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի 1-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական ֆիլմերի աստղ Ալեքսանդրա Յակովլևան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևին։
Ռեժիսորը հաստատել է դերասանուհու մահվան լուրն ու հավելել, որ նա երկար տարիներ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Լեբեդևի խոսքով՝ Յակովլևան վառ ու արտասովոր անձնավորություն էր, որը գիտեր՝ ինչպես դիմակայել դժբախտություններին։
«Նա պայքարում էր մինչև վերջ։ Իմ խորին ցավակցությունները հարազատներին։ Նրանք հոգ էին տանում նրա մասին և օգնում էին ուժերի ներածին չափով», - նշել է ռեժիսորը՝ ընդգծելով դերասանուհու փայլուն դերասանական խաղը։
«Նա շատ տարբեր էր, բայց միևնույն ժամանակ շատ հիշվող ու արտասովոր», - շեշտել է Լեբեդևը։
Ալեքսանդրա Յակովլևան ծնվել է 1957 թվականի հուլիսի 2-ին Կալինինգրադ քաղաքում։ Հանրությանը նա հայտնի էր «Անձնակազմ», «Կախարդներ», «Մարդը Կապուցինների ծառուղուց» և մի շարք այլ ֆիլմերում կատարած իր դերերով։ Հայտնի է, որ դերասանուհու մահվան պատճառը եղել է քաղցկեղը։