Ամբողջ Կիևի շրջանն ազատագրվել է․ Украинская правда
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Կիևի ողջ շրջանն ազատագրվել է ռուս զավթիչներից։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
«Իրպենը, Բուչան, Գոստոմելը և Կիևի ողջ շրջանն ազատագրված են զավթիչներից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Կիևի շրջանի ազատագրված տարածքներում ռազմական վարչակազմը պարետային ժամ է սահմանել մինչև ապրիլի 5-ի առավոտյան ժամը 6-ը։
Ուկրաինայի հատուկ ջոկատայինները սկսել են Բուչայի տարածքի մաքրման գործողությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։