Պատմության այս օրը (ապրիլի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիա՝ Ազտագրության ազգային օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1866-ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:
1877-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազետն ու Ալաշկերտը:
1913 –ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։
1920 –ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։
1984-ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:
1994-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել է Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել են երկու և վիարվորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է Չիլի գյուղի շրջակայքում։
2002 – «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:
- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր:
2007 -Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:
2008- կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
2010-Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։
2011- Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
2016- առաջին անգամ Հայաստան են ժամանել միանգամից 5 նոլեբյան մրցանակակիրներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես են եկել բաց դասախոսություններով:
2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
240-պարսիկ շահնեշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող:
1204- Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։
1684-վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:
1774-Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի ապստամբ զորքին:
1815-Մալայան կղզիններում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ , և ևս 80 000-ը ժայթքմանը հետևած ցունամիի և սովի պատճառով:
1839-ծնվել է Միջին Ասիայի հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:
1938- վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:
1861-նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում:
1919-կայացել է առաջին շաբաթօրյակը խորհրդային Ռուսաստանում:
1933-ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:
1943-հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:
1945-վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:
1951-ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ-15-ների կողմից: Այդ օրը ամերիկացիների համար համարվում է «սև չորեքշաբթի»:
1961-խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Դա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:
2014-սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը համարվում է Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտը:
2019-Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը