Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Ռաֆեթ Դալքըրանի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է minval.az-ը:
Հասանովը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում են բարեփոխումները՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Դալքըրանը, իր հերթին, ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։