Ուղղակի սահմռկում ես. հեռախոսներով տեսագրել են սպանությունը. Հրապարակ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԳրեթե ամեն օր որեւէ սպանության մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցողի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այնքանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ ՄԵյթիխանյանի ամուսինն էր համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շրջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծերություն: Բայց երբ կարդում ես կատարվածի մասին Խաչատրյանի ընտանիքի բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին, ուղղակի սահմռկում ես:
Ինչքան պետք է մարդկային տեսակն անկում ապրած լինի, որ տարեց կնոջ մոր աչքի առաջ որդուն ծեծելով սպանեն, նրա աղաչանքն անտեսելով եւ նրան էլ գետնին տապալելով: Ինչքան պետք է մարդկանց սիրտը քարացած լինի, որ կողքից երթեւեկեն ու տեսնելով օրը ցերեկով կատարվող այդ սպանդը, ոչ թե միջամտեն, այլ հեռանան ընթացքից հեռախոսներով տեսագրելով սպանությունը: Եվ ինչքան պետք է կինը, աղջիկը կորցրած լինի մարդկային կերպարը, որ ոչ թե կանգնեցնի իր ոհմակի անդամներին եւ կանխի այդ ոճիրը, այլ մասնակցություն ունենա: Նման պատմությունների մասին լսելիս մի պահ ափսոսում ես, որ մահապատիժը վերացվել է, եւ նմանների պատիժը լավագույն դեպքում մի 10-15 տարվա ազատազրկումը պետք է լինի:
Եթե, իհարկե, հզոր հովանավորները մեկ-երկուսին գործից դուրս չբերեն: Հենց այս մտավախությամբ էլ Եղիշե Խաչատրյանի 3 զավակները, կինն ու մայրը դիմել են ՍԵրժ Սարգսյանին` խնդրելով արդար դատաստան բոլոր 6 մասնակիցների համար, քանզի «կատարվել է խմբակային դաժան սպանություն, եւ այդ խմբի անդամները հղփացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրենց որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը` իր գավակին»,- գրել է տիկին Փառանձեմը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: