Պղնձի գինն ընկնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան պղնձի գինը փոքր-ինչ նվազում է Չինաստանում դրա պահանջարկի հնարավոր նվազման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն էժանացել են 0.27 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) մինչեւ 4.6843 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի գինը նվազել է 0.1 տոկոսով՝ մինչեւ 10304,5 դոլար, ալյումինի գինը՝ 0.75 տոկոսով՝ մինչեւ 3261 դոլար, ցինկինը՝ 1.96 տոկոսով՝ մինչեւ 4498.5 դոլար։