ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ահա, թե ինչպես են դանակահարել Արմենին...
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները:
տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երեւան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել հունվարի 20-ին Երեւանի կենտրոնում սպանություն կատարած անձին: Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 53-ամյա Հայկ Սուքիասյանը եւ հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:
Բնակարանի միջանցքում հայտնաբերել է 53-ամյա Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Սուքիասյանն իր իսկ բնակարանում դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին եւ պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, իսկ կասկածյալը ձերբակալված:
Հայկ Սուքիասյանը չի աշխատում, իսկ սպանված Արմեն Սուրմենելյանն ամուրի էր: