Գերմանիան ռուսական գազի դիմաց ռուբլիով չի վճարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները վստահեցնում է, որ իրենք չեն պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ապագայում էլ գազի դիմաց չենք վճարելու ռուբլիով: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ անկախ դառնանք Ռուսաստանից»,- հայտարարել է Լինդները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց պետք է վճարվի ռուբլիով: