Պատմության այս օրը (մայիսի 2)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թյուննոսի համաշխարհային օր, Իրան՝ Ուսուցչի օր, Լեհաստան՝ Դրոշի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1219 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն:
1900 —վախճանվել է հայազգի ռուս նկարիչ Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան):
1905 –ծնվել է աշխարհագրագետ և մանկավարժ Կամսար Ավետիսյանը:
1916 –ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և օպերատոր Գավրիիլ Եգիազարովը (Եղիազարյան):
1949 –ծնվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:
1965 – վախճանվել է գրող Հրաչյա Քոչարը:
2003-կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ է հատկացրել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի պարտքերը մարելու նպատակով:
2005- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:
2007- մի քանի հազար մարդ մասնակցել է ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդել են, որ «2003-ը չի կրկնվելու»:
2008- վերաբացվել է վերանորոգված հանրապետության հրապարակի Յոթնաղբյուր ցայտաղբյուրը: Ցայտաղբյուրի կենտրոնական մասում տեղադրվել է կողմնացույց և արևի ժամացույց:
2013- Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ը անց է կացրել բազմամարդ հանրահավաք:
2016- պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «Անալիտիկ» լրատվական կայքի և լրատվական ակումբի տնօրենն ու նրա օգնականը։
2017- Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:
2018-«թավշյա հեղափոխության» ժամանակ վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1312 —Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը Տամպելիերների օրդենի ունեցվածքը փոխանցել է Գոսպիտալիերների օրդենին:
1509 —իսպանացիները հիմնադրել են Սան-Խուան քաղաքը, որը ներկայումս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է:
1668 —Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքվել է առաջին Աախենյան հաշտության պայմանագիրը:
1703 —Մոսկվայում լյութերանցի պաստոր Էրիստ Գլյուկը հիմնադրել է Ռուսաստանում առաջին գիմնազիան:
1729 —ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը:
1808 —Պիրինեյան թերակղզու պատերազմի ժամանակ Մադրիդի բնակիչները ապստամբություն են բարձրացրել ֆրանսիական օկուպացիայի դեմ:
1834 —ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և հրաձգային զենքի ստեղծող Վիլհելմ Մաուզերը:
1857 —Ֆելիքս դյու Տամպլը արտոնագիր է ստացել շասսի, պտուտակ և շոգեշարժիչ ունեցող իր ստեղծած ինքնաթիռի համար:
1919 —ԱՄՆ-ում բացվել է առաջին ուղևորատար ավիագիծը: «Mercury Air Service» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս-Անջելոսից Սանտա-Կալինա կղզու Սան-Դիեգո քաղաք Junkers-Larsen JL-6 ինքնաթիռով:
1922 — ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը ամուսնացել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի հետ:
1930 —դրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի հիմնաքարը, որը հետագայում շահագործման է հանձնվել 1932 թվականի առաջին օրը:
1933 —Գերմանիայում արգելվել են բոլոր տեսակի արհմիությունները, ձերբակալվել են դրանց ղեկավարները, ստեղծվել է Գերմանիայի աշխատանքային ճակատ կազմակերպությունը:
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է բրիտանական զինված ուժերի ստրատեգիական օպերացիան Իրաքի բանակի նկատմամբ:
1955 —Հնդկաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի՝ արգելվել է դիսկրիմինացիան ըստ կաստային պատկանելիության:
1984 —այն բանից հետո երբ խորհրդային իշխանությունը արգելել է Անդրեյ Սախարվի կնոջը՝ Ելենա Բոներին բուժման նպատակով մեկնել արտասահման՝ Սախարովը հացադուլ է սկսել, որը շարունակել է մինչև օգոստոսի 6-ը:
1989 —հունգարացի զինվորականները սկսել են ապամոնտաժել Ավստրիայի հետ սահմանին ստեղծված փշալարե պատնեշը:
1995 —բոսնիացի սերբերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի վրա:
2011 —ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչնչացրել են թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենին:
2015 —վախճանվել է խորհրդային և ռուսական բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան:
2020- Վենեսուելական մի գաղութում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 40 բանտարկյալ է գնդակահարվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը