Ռոզա Լինը երկրորդ փորձն է ունեցել «Եվրատեսիլի» բեմում (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԹուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Հայաստնը ներկայացնող Ռոզա Լինը կատարել է իր «Snap» երգը:
Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը եւ անգլիացի Դեն Շիպտոնը: «Հայաստանը Եվրատեսիլում» ինստագրամյան էջը հայտնում է, որ այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն եւ խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին 17-րդ համարի ներքո: