Ապրիլին տարեկան գնաճը Թուրքիայում հասել է 69,97 տոկոսի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի տարեկան գնաճը 2022թ. ապրիլին հասել է 69,97 տոկոսի։ Հինգշաբթի այսպիսի տվյալներ է ներկայացրել Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK)։
Այս տարվա հունվարին եւ մարտին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 48,69 եւ 61,14 տոկոս։ Թուրքական ԶԼՄ-ները նշել են, որ հունվարյան գնաճը ռեկորդային էր Թուրքիայի համար 2002-ից ի վեր։
Ամսական գնաճը նվազել է՝ մարտի 9,19 տոկոսից ապրիլին հասնելով 7,67-ի։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ապրիլի վերջին հայտարարել էր, որ Անկարան նպատակ ունի նվազեցնել գնաճի մակարդակը եւ հույս ունի այդ աշխատանքի արդյունքներն ստանալ արդեն այս տարվա մայիսին։
Այնինչ, Թուրքիայի Կենտրոնական բանկը ապրիլին 2022թ. վերջի համար բարձրացրել էր գնաճի կանխատեսումը մինչեւ 42,8 տոկոս՝ մինչ այդ նախատեսված 23,2-ի փոխարեն, լրագրողներին ասել է բանկի նախագահ Շահափ Քավջիօղլուն։
Թուրքական լիրան անցած տարվա նոյեմբերին մոտ մեկ երրորդով արժեզրկվել էր տարեսկզբի համեմատ։ Պատճառը ԿԲ-ի քաղաքականությունն է, որը, ինչպես կարծում են, իշխանությունների ճնշման տակ շարունակում է իջեցնել հաշվեդրույքը, որը ներկա պահին կազմում է 14 տոկոս։ Սա զարգացող երկրներում ամենաբարձր մակարդակներից մեկն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ խնդիր է տեսնում բարձր տոկոսադրույքների մեջ, ինչը թույլ չի տալիս իշխանություններին արդյունավետ իջեցնել գնաճն ու կանգնեցնել լիրայի արժեզրկումը։ Նա Կենտրոնական բանկին բազմիցս քննադատել է տոկոսադրույքներն իջեցնելու պատճառով, չնայած բանկը բացատրել է, որ այդ ցուցանիշը սպառողական գների աճի եւ ազգային արժույթի արժեզրկման հիմնական պատճառը չէ։ Այս առնչությամբ ԿԲ-ն խիստ դժվար է գնում տոկոսադրույքների իջեցման։