Քայլի Ջեները կտրուկ փոխել է ոճը. Քիմ Քարդաշյանի քրոջ «կրքոտ» լուսանկարները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔայլի Ջեները կտրուկ փոխել է ոճը: Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը կտրել է մազերն ու հիմա բոբ ոճի սանրվածքով է ներկայանում:
«Ստիպված էի կտրել մազերս»,- Snapchat-ում գրել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչ նախագծի համար է դա արել:
Բայց տարօրինակն այն է, որ մինչ Snapchat-ում Քայլին նոր կերպարով լուսանկար է հրապարակել, Instagram-ը հեղեղել է երկար վարսերով «կրքոտ» լուսանկարներով:
Ամենայն հավանականությամբ, դրանք ավելի վաղ են արվել: Ամեն դեպքում՝ Քայլիի 84 մլն բաժանորդներին դուր են եկել գեղեցկուհու երկու կերպարներն էլ: