Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին ևս էժանացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է 472.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 498.82 դրամ (նվազել է 3.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.90 դրամ (նվազել է 2.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ (նվազել է 0.27 դրամով):