Գիտնականները հայտարարել են, որ ստամոքսում հայտնաբերվել են կորոնավիրուսի «ուրվականներ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRg.ru-ն գրում է, որ Կալիֆորնիայի Սթենֆորդի բժշկական կենտրոնի և Ավստրիայի Ինսբրուկի բժշկական համալսարանի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի հետքերը կարող են պահպանվել ստամոքս-աղիքային տրակտում մի քանի ամիս: Հետազոտողները այդ երևույթն անվանել են կորոնավիրուսի «ուրվական» և կարծում են, որ հենց դրա պատճառով է, որ որոշ հիվանդներ ամիսներով չեն կարողանում ազատվել COVID-19-ի ախտանիշներից: Այդ մասին հայտնել է Nature ամսագիրը։
Բժիշկները խոսում են երկարաձգված կորոնավիրուսի մասին, երբ հիվանդության ախտանիշները պահպանվում են ավելի քան 12 շաբաթ։ Համաճարակի ընդամենը երկու տարվա ընթացքում բժիշկները հայտնաբերել են տարբեր ծանրության ավելի քան երկու հարյուր ախտանիշ: Ամերիկացի և ավստրիացի հետազոտողները իրարից անկախ հետազոտել են կորոնավիրուսով ավելի վաղ վարակված մարդկանց։ Սթենֆորդի բժշկական կենտրոնում կղանքի նմուշներ են հետազոտվել, իսկ ավստրիացի գիտնականները բիոպսիաներ են վերցրել: Գիտնականների երկու խմբերի կողմից էլ հետազոտվողների օրգանիզմներում հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր։
Հատկանշական է, որ խոսքը կորոնավիրուսի ծանր ձևով տառապող հիվանդների մասին չէ։ Օրինակ Սթենֆորդի բժշկական կենտրոնի ուսումնասիրությանը մասնակցել են 46 կամավորների մոտ, ովքեր ունեցել են թեթև COVID-19 վիրուսի հետքեր են հայտնաբերվել 32 մարդու անալիզներում։
Գիտնականները կարծում են, որ աղեստամոքսային տրակտը կարող է ծառայել որպես այն ռեզերվուարներից մեկը, որտեղ պահպանվում են վիրուսային բջիջները։ Այնուամենայնիվ, օրգանիզմի կոնկրետ այդ հատվածում վիրուսի կուտակման մեխանիզմը դեռևս անհայտ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը