Պատմության այս օրը (մայիսի 25)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենիա՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, Գնչու կաթոլիկներ՝ Սարի Կալիի մկրտության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։
1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։
1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։
1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը։
1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։
1968-ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պորտուգալիայի հետ։
2001- Երևանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը:
2002- Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները ստեղծել են Հայաստանի Նորացված կոմունիստական կուսակցությանը (ՀՆԿԿ):
2003- տեղի են ունեցել Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որի արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Ուստի առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ՝ ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարությունը։ Վարչապետ է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։
2005 -Բաքվից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի անվան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
2007-Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:
2018- Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:
2019-Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել, ի թիվս այլ հարցերի քննարկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
5493 մ․թ․ա․-համաձայն կրոնական պատկերացումների՝ սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է ալեքսանդրիական ժամանակագրությունը։
1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը հետ է գրավել Տոլեդոն մուսուլմաններից։
1579-Իվան Գրոզնին նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այդ օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։
1592-Իմդժինյան պատերազմի ընթացքում ճապոնական բանակը գրավել է Պուսան և Տոննէ ամրոցները։
1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։
1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսզի մշակի ԱՄՆ-ի սահմանադրությունը։
1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմիերան։
1869-բացվել է Վիեննայի օպերայի շենքը։
1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։
1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։
1895-Օսկար Ուայլդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար, որն է կապը տղամարդու հետ։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Լիվիա և ամրացել։
1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։
1957-բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը՝ «Ուկրաինան»։
1963-աֆրիկական երկրների Ադիս-Աբեբայում կայացած 1-ին համաժողովում ստեղծվել է Աֆրիկական միության կազմակերպությունը։
1971-ծնվել է ռուս երգչուհի, Ալլա Պուգաչովայի դուստր Կրիստինա Օրբակայտեն։
2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ։
2009-տեղի է ունեցել ենթադրվող ատոմային պայթյուն Հյուսիսային Կորեայում։
2014-վախճանվել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։
2020 - ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը ամբողջ երկրով մեկ բերել է հակառասիստական անկարգությունների և ցույցերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am