Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուլթանի «երկակի խաղը». որքա՞ն ժամանակ Թուրքիան կաջակցի Ուկրաինային առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Svpressa.ru-ն գրում է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից և սերտ հարաբերություններից: Այդ մասին գրել է ամերիկյան National Interest-ը։ Ըստ ամսագրի սյունակագիր Ռոբերտ Էլլիսի` Անկարան չի զոհաբերի Մոսկվայի հետ սերտ հարաբերությունները հօգուտ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը դատապարտելու ՆԱՏՕ-ի գծին հետևելու։ «Թուրքիան կախված է Ռուսաստանից առևտրի, գազի, ինչպես նաև ատոմակայանի կառուցման հարցում»,- նշել է նա։ Բացի այդ, էլլիսը կարծում է, որ Անկարան հույս ունի ռեկորդային զբոսաշրջային սեզոնի, որը հիմնված կլինի ռուս զբոսաշրջիկների հոսքի վրա։ Սակայն Թուրքիան դատապարտում է հատուկ գործողությունը և զենք է մատակարարում Ուկրաինային առանց պատժամիջոցներ կիրառելու։ Երկակի խա՞ղ է:

«Ինչո՞ւ Թուրքիան պետք է հակառուսական պատժամիջոցների մեջ մտնի, եթե ստեղծված իրավիճակը նրան միայն պլյուսներ է բերում, - նշել է «Է. Վ. Լիմոնովի այլ Ռուսաստան» չգրանցված կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը,-  տարբեր ուժային կենտրոնների միջև խաղի կամ սակարկության հավանականություն կա։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերն իսկապես զգալի են, և դրանք խզելն անշահավետ է։ Միևնույն ժամանակ, Անկարան առաջին կիսամյակում ավելացրել է զենքի արտահանումը մինչև 40%-ով, այդ թվում մատակարարվում են բայրաքթարներ Կիևի համար։ Բայց գլխավորը՝ Ռեջեփ Էրդողանի զգուշավոր մոտեցման դիրքորոշումը արդարացվում է նրանով, որ նա որպես պահպանողական հայացքների արևելյան առաջնորդ, առաջին հերթին հարգում է ուժը։ Նա ժամանակին խոցեց ռուսական ինքնաթիռը, տեսավ բացասական արձագանք, որը հաստատվեց

Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի գործողություններով, սկսեց ներողություն խնդրել ու բանակցել։ Եվ հակառակը։ Օրինակ հասկացավ, որ Հայաստանը թույլ է, և ոչ ոք առանձնապես պատրաստ չէ ներառվել Ղարաբաղի հարցում, և օգնեց Ադրբեջանին ռազմական ճանապարհով հաղթահարել նրան... Ուժն ու սակարկությունն արևելքում քաղաքականության հիմքերն են։ Եվ հիմա, երբ Ռուսաստանն այդքան ուժ է ցույց տալիս, չի շտապում հակադրվել դրան։ Եվ նրա դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե որքանով այդ ուժը կլինի։ Եթե հավաքական Արևմուտքը սկսի գերիշխել, ապա անմիջապես կհիշի Մեծ Թուրանը, Կենտրոնական Ասիան, Անդրկովկասը և Ռուսաստանի թյուրքական շրջանները։ Ի դեպ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ կողմերը նշել են դիրքորոշումների միասնականությունը ի պաշտպանություն «Ուկրաինայի տարածքային ամբողջականության», ինչպես նաև պայմանավորվել են համատեղ անօդաչու սարքեր հավաքել»։

«Նախ, կախվածությունն իսկապես բավականին մեծ է, - ասել է ՌՊՀ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և արտասահմանյան տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- երկրորդ հերթին Թուրքիան պետք է ցույց տա իր անկախությունը Արևմուտքից։ Եվ հիմա դա անելու ավելի լավ տարբերակ պարզապես չկա, քան ուղղակիորեն զերծ մնալ հակառուսական պատժամիջոցներին աջակցելուց»:

Քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովի կարծիքով Էլլիսը շատ առումներով իրավացի է, բայց շատ բաներ հաշվի չի առնում:

«Գործոնները շատ են։ Էրդողանն ընդհանրապես խաղում է իր խաղը և իրեն չափազանց անկախ է զգում,- ասել է Մոգեժովը,-  Չմոռանանք, որ Օսմանյան կայսրությունը երկար դարեր շարունակ եղել է հզոր համաշխարհային կենտրոն։ Եվ այն ավերվել է միայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպական մյուս կայսրությունների հետ միասին։ Թուրքիան ունի բազմաթիվ հավակնություններ, որոնք Ամերիկայից ու Եվրոպայից ոչ պակաս են: Ռուսաստանը Էրդողանի համար ավելի շուտ տակտիկական դաշնակից է: Բայց Թուրքիայի իրական նպատակն է հնարավորինս վերականգնել իր կայսերական իշխանությունը։ Եվ դա բխելու է բացառապես սեփական շահերից»։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»В США начали масштабное расследование в отношении Microsoft Погода в Армении В Армении утвержден порядок возврата приобретенных путем контрольной закупки товаров Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву Президент Польши: Рассматриваем вопрос увеличения числа своих представителей в миссии ЕС в Армении И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции
Самое популярное