Սատարում եմ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված արդյունքները. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախագահ Ֆրանսուա Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղ բանակցություններին ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասվում է Մակրոնի` Անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում:
«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։