Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի «շատ ամիսներ». Բլինքեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի ակնկալում, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն առաջիկա ամիսներին կավարտվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ժամանակին, ինչպես նշել է (ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղարը, մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես և երբ ամեն ինչ տեղի կունենա։ Որքանով մենք հիմա կարող ենք ասել, հակամարտությունը կշարունակվի դեռ շատ ամիսներ», - ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են օգնել Ուկրաինային ամրապնդելու իր ինքնապաշտպանությունն ու բանակցային դիրքերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Սպիտակ տունը կհարմարեցնի օգնության չափը՝ կախված իրավիճակի զարգացումից։