Մոլդովայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին խնայել գազը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ասել է, որ տների սեփականատերերը, տնտեսվարող սուբյեկտները և տեղական իշխանությունները պետք է սկսեն խնայել գազն ու էլեկտրաէներգիան` սակագների բարձրացման պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կոչ եմ անում յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր տնտեսվարողի և յուրաքանչյուր քաղաքապետի մտածել էներգաարդյունավետության ծրագրերի մասին։ Այս թանկացած գինը պետք է վերածվի սպառման նոր եղանակի»,- ասել է նա։
Նրա խոսքով` քաղաքացիները պետք է հասկանան, որ երկիրը էներգիա չի արտադրում և չունի գազի պաշարներ, ուստի պետք է պատրաստվել ձմռանը և փոխել սպառման կառուցվածքը։
Գավրիլիցան նաև հավելել է, որ Մոլդովայի իշխանությունները մտադիր են ծրագիր մշակել էներգետիկ ռեսուրսներից կախված տնտեսական գործակալներին աջակցելու համար։