Պեսկովը՝ Դոնբասում ՌԴ կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնբասում ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն այս պահին դժվար թե հնարավոր լինի, նախ պետք է ապահովել հանրապեոությունների անվտանգությունն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլում չի ընդունվում հանրաքվեների վերաբերյալ որոշումները: Մենք արդեն մի անգամ չէ, որ ասել ենք, որ իրենց ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում: Հենց իրենք: Առաջին՝ դա պետք է ինի այդ մարդկանց որոշումը: Երկրորդ՝ դրա համար, իհարկե, պետք է ստեղծել համապատասխան պայմաններ»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում, երբ այդ տարածքները ռմբակոծվում են, հնարավոր չէ հանրաքվե անցկացնել: