Ազգային բանակի ստեղծումն ու դրա կայացումը Հայաստանի անկախության կարևորագույն ձեռքբերումներից է. Հովիկ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇնորհավորում եմ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ:
Ազգային բանակի ստեղծումն ու դրա կայացումը Հայաստանի անկախության կարևորագույն ձեռքբերումներից է:
Այսօր Հայստանի Հանրապետության զինված ուժերը, բացի յուրաքանչյուրիս հպարտությունը լինելուց, մեր երկրի խաղաղության ու անվտանգության երաշխավորն են:
Իսկ դրան հաջողվել է հասնել սահմանին կանգնած հայ զինվորի, մեր սպայակազմի ու բանակաշինության ճանապարհին ջանք ու եռանդ չխնայած բոլոր երախտավորների շնորհիվ:
Փառք ու պատիվ բոլոր նրանց: