Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունում փախստականների ներկայիս իրավիճակի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Euractiv» հրատարակության հրապարակման համաձայն` Ուկրաինայից փախստականներ ընդունելու եվրոպացիների ոգևորությունը, որը նկատվում էր Ռուսական հատուկ գործողության առաջին ամիսներին, աստիճանաբար թուլանում է, և դա հատկապես Ռուսաստանին ավանդաբար համակրող երկրներում։ Օրինակ` Բուլղարիայում ուկրաինացիների նկատմամբ դրական է վերաբերվում բնակչության միայն 38%-ը, իսկ 18%-ը բացասական։ Սլովակիայում տեղի են ունեցել առաջին բողոքի ցույցերը` կապված ուկրաինացիներին հատուկ արտոնությունների տրամադրման հետ (անվճար երթևեկություն հասարակական տրանսպորտով, անվճար սննդի չեկեր և այլն)։ Արևելյան Եվրոպայի շատ երկրներում արդեն գրանցվել են նման այցելուների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ։ Կանխատեսելիորեն, «Euractiv»-ը փորձում է նման միջադեպերը բացատրել որպես աջ արմատական ​​կուսակցությունների գործունեություն և ռուսամետ «քարոզչության» կողմից «ֆեյքերի» տարածում։

«Անցանկալի», «ոչ ուկրաինացի փախստականների» նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման շարունակում է զարգանալ, ուստի, ըստ հրապարակումների, Ուկրաինայի հարյուրավոր գնչուներ գործնականում ոչ մի օգնություն չեն ստանում Արևելյան Եվրոպայի երկրներում։ Նրանցից շատերն ունեն Հունգարիայի քաղաքացիություն (հիմնվելով 2011 թվականի Հունգարիայի օրենքի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի վրա), սակայն Բուդապեշտն իրեն պարտավորված չի համարում ընդունել սեփական քաղաքացիներին իր տարածքում՝ նկատի ունենալով ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Միևնույն ժամանակ, Հունգարիայի քաղաքացիությունը հիմք է Չեխիայում, Սլովակիայում և Լեհաստանում գնչուներին ժամանակավոր պաշտպանություն չտրամադրելու համար: Արդյունքում գնչու ընտանիքները գնացքներով շրջում են Արևելյան Եվրոպայի երկրների միջև և քնում երկաթուղային կայարաններում: Որպես այլընտրանք, Պրահայում նրանք ոստիկանական հսկողության ներքո տեղավորված են քաղաքի ծայրամասի փակ վրանային ավանում: Չեխիայի առողջապահության նախարար Վ.Վալեկի խոսքով, եթե պետությունը ժամանակավոր կացարան տրամադրի գնչուներին, ապա շատ չեխեր գործադուլ կանեն։ Այդ վերաբերմունքն ակնհայտորեն հակասում է գնչուների հավասարության, ներառման և մասնակցության 2020-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որը մշակվել է ԵՀ-ի կողմից և լայնորեն ընդլայնվել ԵՄ-ում:

Այս տարվա մայիսի սկզբին «Politico» հրատարակության խմբագիրները հրատարակել են ծավալուն հոդված «Ապաստարանի քաղաքականությունը ԵՄ-ում. վեճեր և ձգձգումներ» վերնագրով։ Հոդվածի հիմնական թեզն այն է, որ ուկրաինացի փախստականների նկատմամբ վերաբերմունքը բացառություն է, այլ ոչ թե ընդհանուր կանոն ԵՄ միգրացիոն պրակտիկայում և ևս մեկ անգամ ցույց է տալիս եվրոպացիների ռասիզմն ու այլատյացությունը: Ուկրաինացիներին ցույց տրվող ընդունելությունը կտրուկ հակասում է Սիրիայից և Աֆղանստանից ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքին, թեև ԵՄ-ն անմիջականորեն է ներգրավված եղել այդ երկրների զինված հակամարտությունների մեջ: Միևնույն ժամանակ, փորձագետները և ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց են տվել լրագրողներին, շատ հոռետեսորեն են տրամադրված ԵՄ միգրացիոն քաղաքականության «շրջադարձային կետի» վերաբերյալ: Ներկայիս ճգնաժամը, նրանց կարծիքով, չի փոխի եվրոպական երկրներում ապաստան հայցողների նոր հոսքերը զսպելուն ուղղված ջանքերը։

Այս տարի կրկին նկատվում է այլ տարածաշրջաններից անօրինական միգրացիայի աճ դեպի ԵՄ երկրներ։ АПБО-ի տվյալներով 2022 թվականի առաջին չորս ամիսներին 57,8 հազար օտարերկրացիներ անօրինական կերպով փորձել են հատել ԵՄ սահմանները, ինչը 69 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին ԵՄ երկրների սահմանային ծառայություններն արձանագրել են Եվրամիություն անօրինական մուտքի 15 հազար փորձ։ Առավել անբարենպաստ իրավիճակ է Արևմտյան Բալկանյան միգրացիոն ճանապարհին, որին բաժին է ընկնում ԵՄ սահմանները խախտելու բոլոր փորձերի գրեթե կեսը (27,2 հազար)։ Ամենից հաճախ այնտեղ հայտնաբերվում են անօրինական ներգաղթյալներ Սիրիայից և Աֆղանստանից։

2022 թվականի հունվարից մինչև ապրիլ 9,1 հազար անօրինական ներգաղթյալներ փորձել են մուտք գործել ԵՄ երկրներ (հատկապես Կիպրոս) Արևելյան Միջերկրական ծովով, հիմնականում՝ Սիրիայից, Նիգերիայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Միջերկրական ծովի կենտրոնական մասով անցնող երթուղում եղել են 9,3 հազար ապօրինի սահմանահատումներ հիմնականում Եգիպտոսի, Բանգլադեշի և Թունիսի քաղաքացիների կողմից։ Չնայած Ուկրաինայից փախստականները հաշվառված չեն այդ վիճակագրության մեջ, բայց այնտեղ ներառված են ԵՄ արևելյան ցամաքային սահմանների անօրինական հատման 1683 դեպքեր (5 անգամ ավելի, քան 2021 թվականին): Միաժամանակ Ուկրաինան, Իրաքը և Բելառուսն են նշված որպես այդ անօրինական ներգաղթյալների քաղաքացիության հիմնական երկրներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»В США начали масштабное расследование в отношении Microsoft Погода в Армении В Армении утвержден порядок возврата приобретенных путем контрольной закупки товаров Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву Президент Польши: Рассматриваем вопрос увеличения числа своих представителей в миссии ЕС в Армении И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииВ Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковЦена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции
Самое популярное