Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1989-1991 թ.թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. «Դագաղագործի» կատարած սպանություններն ու արյունոտ հետագիծը՝ Հայաստանից մինչև Ուկրաինա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի բնակիչ Մանուկ Ս.-ն, ըստ դատական ակտի, դաժան սպանություններ գործելով ու արյունոտ հետագիծ թողնելով՝ անպատիժ էր մնացել 1989-ից մինչև 1991 թվականները:

Նա ծանր ու դաժան արարքներ էր կատարել Հայաստանում, ապա մեկնել էր Ուկրաինա, այնտեղ նույնպես իր արյունոտ հետագիծն էր «գծել», որից հետո  ճամփա էր ընկել դեպի Հայաստան, սակայն բռնվել էր, կանգնել ՀՀ գերագույն դատարանի առաջ...

Ըստ դատական ակտի՝ Մանուկ Ս.-ն, տեղեկություն ունենալով, որ Արմավիրի շրջանի գյուղերից մեկի բնակչուհի Նազանի տանը ոսկեղեն ու գումար կարող է լինել, և՝ որ նա միայնակ է ապրում, հանցավոր համաձայնության է եկել Հայկ Բ.-ի հետ՝ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

1989 թվականի ապրիլի 4-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Մանուկն ու Հայկը գնացել են Նազանի գյուղ, խոհանոցի պատուհանից մտել են Նազանի տուն և հարձակվել են տանտիրուհու վրա: Նրանք կապել են տանտիրուհու ձեռքերն ու ոտքերը, փակել են բերանը, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել են տալ տանը պահած գումարն ու ոսկեղենը:

Նազանը երդվել է, որ ունի-չունի՝ 1030 ռուբլի ունի: Նա այդ գումարը հանձնել է հարձակվողներին: Մանուկն ու Հայկը պրպտել են ամբողջ տանը, համոզվել են, որ այլևս տանելու արժանի ոչինչ չկա: Նրանք ահաբեկել են կապկպված տանտիրուհուն, որ մի որոշ ժամանակ տանից դուրս չգա, կատարվածի մասին ոչ մեկին չասի, և հեռացել են:

1990 թվականի սեպտեմբերին Մանուկ Ս.-ն Երևանի Թամանցիների փողոցի շենքերից մեկում ուշադրություն է դարձրել երկրորդ հարկի ցանցապատ պատուհաններին ու ենթադրել է, որ այդ բնակարանում հարուստներ կարող են ապրել:

Մանուկը հետաքրքրվել է, թե ովքեր են այդ բնակարանի բնակիչները: Իմացել է, որ այնտեղ ապրում են Ռուբեն Ղ.-ն, նրա դուստր Սվետլանան ու վերջինիս մանկահասակ երեխան:

1990 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուբեն Ղ.-ն մահացել է, և Մանուկն իմացել է այդ մասին: Նա նույնիսկ մասնակցել է հուղարկավորությանը ու ճանապարհներ է փնտրել՝ բնակարան մտնելու համար:

Սեպտեմբերի 26-ին Մանուկը թակել է այդ բնակարանի դուռը: Սվետլանան ներսից հարցրել է՝ ո՞վ է: Մանուկն ասել է, իբր՝ դագաղագործ է, ազգականները դագաղ են պատվիրել այդ բնակարանի բնակչի համար: Սվետլանան ներսից ասել է, թե հորն արդեն հուղարկավորել են, դագաղի կարիք չունեն: Մանուկն էլ ասել է, թե պատրաստ է վերադարձնել դագաղի համար իրեն վճարված գումարը: Պայմանավորվել են, որ Մանուկը հաջորդ օրը կգա ու անձամբ կվերադարձնի գումարը:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուկը, իր հետ վերցնելով նախապես պատրաստած թղթե փաթեթ, ինչպես նաև՝ որսորդական դանակ ու պարան, համոզվելով, որ Սվետլանան տանը մենակ է, նորից թակել է նրա բնակարանի դուռը: Մանուկն ասել է, թե դագաղագործն է, պատվիրված, բայց չսարքված դագաղի արժեքը բերել է ու ցանկանում է վերադարձնել:

Սվետլանան, ոչինչ չկասկածելով, բացել է բնակարանի դուռը, ներս է թողել Մանուկին: Նա նստել է սեղանի մոտ, որ ստացական գրի: Մանուկը բնակարանի դուռը ներսից ծածուկ փակել է, մտել է սենյակ, հետևի կողմից պարանը գցել է Սվետլանայի պարանոցին, դանակը սեղմել է նրա կոկորդին և սպառնալով, թե կսպանի՝ պահանջել է տանը եղած գումարն ու ոսկեղենը:

Այդ պահին բնակարանի մուտքի դռան մոտ ոտնաձայներ են լսվել: Սվետլանան փորձել է օգնություն կանչել: Մանուկն իր մոտ եղած որսորդական դանակի 14 հարվածներով դաժանաբար սպանել է 39-ամյա Սվետլանային: Բնակարանից նա գտել ու հափշտակել է 1000 ռուբլի և 41 հազար 100 ռուբլու ոսկեղեն:

1990 թվականի նոյեմբերին Մանուկն իր ընկեր Պարգևի հետ Մասիսի շրջանի գյուղերից մեկում տեղեկացել է, որ Հմայակ Ղ.-ն երկար տարիներ եղել է այդ գյուղի գյուղխորհրդի նախագահը, անցել է թոշակի, տանը մեծ հարստություն ունի, ապրում է մենակ:

1990 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11-ի սահմաններում Մանուկ Ս.-ն գնացել է Հմայակ Ղ.-ի տուն: Հայտնել է, թե ինքը ցանկանում է գյուղում հողամաս գնել ու պատրաստ է դրա համար լավ վճարել:

Հմայակ Ղ.-ն հավատացել ու Մանուկին հրավիրել է տուն: Ներս մտնելով՝ Մանուկն անմիջապես հարվածել է տանտիրոջը, կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, սպանության սպառնալիքներ է տվել ու պահանջել է տանը եղած գումարն ու թանկարժեք իրերը: Տանտերը հրաժարվել է որևէ բան տալ:

Մանուկը միացրել է արդուկը, սեղմել է Հմայակի մարմնի տարբեր մասերին, այրել ու տանջել է նրան, ապա խեղդամահ է արել: Տանը պրպտել ու գտել է միայն 1000  ռուբլի:

Հետքերը թաքցնելու նպատակով նա հրկիզել է զոհի տունը ու դիմել է փախուստի:

1991 թվականի հուլիսին Երևանի Մարքսի փողոցում գործող «Վայելք» կոոպերատիվի կոմիսիոն խանութում Մանուկը նկատել է, որ ազդանշանային համակարգ չկա: Նա խանութի դռան վրայից աննկատ վերցրել է բանալին, մոտակա արհեստանոցում պատրաստել է բանալու կրկնօրինակը, ապա բանալին աննկատ դրել է տեղը:

Ուշ երեկոյան Մանուկը, իր հետ վերցնելով մետաղե ձող, գնացել է այդ խանութ: Մոտը եղած բանալիով բացել է ներքին փականը, մետաղե ձողով պոկել է կախովի կողպեքը, ներս է մտել և կոմիսիոն խանութից գողացել է 40 հազար ռուբլու հագուստ և թանկարժեք իրեր:

1991 թվականի օգոստոսին Մանուկ Ս.-ն գտնվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում, պատահաբար ծանոթացել է ազգությամբ հայ Աշոտ Մ.-ի հետ, ապրել է վերջինիս վարձակալած բնակարանում:

Սեպտեմբերի 26-ին Մանուկն ու Աշոտը վերջինիս մեքենայով երթևեկել են քաղաքում և վերցրել են պատահական ուղևորուհիների՝ մայր ու դուստր Սվետլանա և Մարիա Զավգորոդնայաներին:

Աշոտը մտերմացել է Սվետլանայի հետ:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ի սահմաններում Մանուկն ու Աշոտը մրգեր ու շամպայն են գնել և գնացել են Սվետլանայի տուն՝ զվարճանալու:

Մանուկն անմիջապես ուշադրություն է դարձրել Սվետլանայի մատների թանկարժեք մատանիներին, տանը եղած թանկարժեք իրերին ու որոշել է դրանք հափշտակել:

Օգտվելով այն հանգամանքից, որ Սվետլանան անչափահաս դստերը տարել է ննջասենյակ, Մանուկն աննկատ Սվետլանայի շամպայնի բաժակի մեջ «կլոֆելին» է գցել:

Սենյակ վերադարձած Սվետլանան խմել է շամպայնը, քիչ անց իրեն վատ է զգացել ու խնդրել է շտապօգնություն կանչել:

Մանուկը վախեցել է, թե բժիշկները կբացահայտեն, որ Սվետլանային «կլոֆելին» են տվել: Նա շամպայնի շշով երկու անգամ հարվածել է Սվետլանայի գլխին: Սվետլանան դիմադրել է: Այդ ժամանակ Մանուկը դանակի 3 հարված է հասցրել նրա կրծքավանդակին ու պարանոցին և Աշոտ Մ.-ի համար անսպասելի՝ սպանել է նրան:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Մանուկ Ս.-ն մտել է ննջասենյակ, դանակի 9 հարված է հասցրել այնտեղ քնած անչափահաս Մարիային ու դաժանաբար սպանել է նրան:

Մանուկը Աշոտին հանձնարարել է հավաքել տանը եղած թանկարժեք իրերն ու զարդերը:

Տեսնելով, որ Աշոտը կատարվածից կորցրել է իրեն, ի վիճակի չէ ոչինչ անել, Մանուկն անձամբ Սվետլանայի մատներից հանել է մատանիները, ապա փնտրել ու տանը գտել է 2 հազար ռուբլի և 39 հազար 470 ռուբլու թանկարժեք ապրանքներ: Այդ ամենը լցրել է ճամպրուկների մեջ ու Աշոտի հետ հեռացել է: Նույն գիշերը նա Աշոտի մեքենայով բռնել է Երևանի ճամփան, բայց բռնվել է միլիցիայի աշխատողների կողմից:

1993 թվականի մարտի 12-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան ավազակային հարձակումներ և սպանություններ կատարելու համար մեղավոր է ճանաչել Մանուկ Ս.-ին և դատապարտել է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Մանուկ Ս.-ն առաջիններից էր, ում պատիժը՝ գնդակահարությունը, փոխարինվել է ցմահ ազատազրկումով:

Մանուկը կալանավայրում անցկացրել է 22 տարի: Երբ լրացել է կալանքի տակ գտնվելու 20 տարին, Մանուկ Ս.-ն դիմել է՝ պայմանական-վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, սակայն մերժվել է՝ տուժողներին պատճառած վնասները հատուցած չլինելու պատճառաբանությամբ:

Մանուկ Ս.-ն իրեն մեղավոր չէր ճանաչում: Նա հայտարարում էր, թե իրեն մեղսագրված հայաստանյան արարքների ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, բայց դրանք ընդունել ու կեղծ խոստովանություն է արել՝  վախենալով, թե իրեն կուղարկեն Ուկրաինա, որտեղ երկու հոգու, այդ թվում՝ անչափահաս աղջկա սպանության համար իրեն կգնդակահարեն:

Ցմահ ազատազրկված Մանուկ Ս.-ն մահացել է հայաստանյան կալանավայրում՝ 2013 թվականի ամանորի նախօրեին...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты
Самое популярное