Բիթքոինի փոխարժեքը նվազագույնն է 2020թ. վերջից ի վեր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի՝ հունիսի 13-ին բիթքոինը նվազել է 9,99 տոկոսով՝ 24,8 հազար դոլար։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Coindesk հարթակին։
Կրիպտոարժույթի փոխարժեքը իջել էր 10,4 տոկոսով եւ մնացել 24,6 հազարի մակարդակին։
Բիթքոինը նման նվազագույն մեծություն չէր ունեցել 2020թ. վերջից։
Մայիսին կրիպտոարժույթի CoinCorner բորսան թողարկել էր աշխարհում առաջին քարտը NFC չիպով՝ կրիպտոարժույթով վճարումներ կատարելու համար։ Քարտն ստացել է The Bolt Card անվանումը։ Ներկա պահին շուկայում կրիպտոարժույթը որպես վճարում ընդունում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Microsoft-ը, Amazon-ը, KFC-ն, Starbucks-ը եւ այլն։