Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական բանակը «ցավալի կորուստներ» է կրել վերջին մեկ օրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «ցավալի կորուստներ» են կրել ռազմական գործողություններում վերջին մեկ օրվա ընթացքում։ Այս մասին նա ասել է իր պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։
«Ամենադաժան մարտերը նախկինի պես Սևերոդոնեցկում են և մերձակա բոլոր քաղաքներում ու համայնքներում: Ցավոք, կորուստներ կան, և դրանք ցավալի են»,- ասել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ ուկրաինական զորքերը կորուստներ են կրել նաև Խարկովի մարզում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով և Սևերոդոնեցկի կենտրոնից դուրս է մղել Ուկրաինայի զինված ուժերին։