Թեհրանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի մեջ կան երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանի սրճարաններից մեկում ծննդյան տոնակատարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, առնվազն ութ մարդ դարձել է դեպքի զոհ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է դարձել հելիումի պայթյունը, որն օգտագործվել է փուչիկներ փչելու համար։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվածների թվում երեք երեխա կա։ Յոթ մարդ տեղում մահացել է, մեկ երեխա՝ հիվանդանոցում։