Ես չգիտեմ՝ այդ նախարարությունն ընդհանրապես ինչով է զբաղված. Հրանտ Թոխատյան
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները կարող են չեղարկվել։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ նախատեսվում է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները։
Ըստ նախարարության՝ անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը:
«Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են»,- ասված է հիմնավորումներում։
1or.am-ը որոշեց ճշտել ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի կարծիքն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ.
«Այդ հարցն արդեն հազար անգամ ինձ տվել են, ինձ չի հետաքրքրում ընդհանրապես: Ես չգիտեմ՝ այդ նախարարությունն ընդհանրապես ինչով է զբաղված»:
Մարիամ Նալբանդյան