Շոլցը, Մակրոնը և Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Die Welt թերթն իր կայքում՝ չնշելով աղբյուրը։
Չորեքշաբթի Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ իրենք ծրագրում են հինգշաբթի Կիևում հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գերմանական ZDF հեռուստաալիքը հայտնել է, որ Շոլցը, Մակրոնը և Դրագին այս գիշեր լեհական Ժեշով քաղաքից մեկնել են Կիև։
Ավելի ուշ հրապարակվել է բարձրաստիճան պատվիրակության լուսանկարըգնացքի VIP վագոնում։