Պրոֆեսոր Լաթամ. Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ կոնֆլիկտում անհնար է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆVoennoedelo.com-ը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողությունների ընթացքում սարսափելի կորուստներ են կրում և օր օրի թուլանում են։ Այդ մասին ամերիկյան The Hill հրատարակության կողմից հրապարակված իր վերլուծական հոդվածում գրել է Սենթ Փոլի ամերիկյան քոլեջի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էնդրյու Լաթամը: Նա կարծիք է հայտնել, որ այժմ ակնհայտ է, որ Ուկրաինայի հաղթանակը այդ ռազմական հակամարտությունում չի կարող իրատեսական արդյունքներից լինել։ «Չնայած դա ժամանակին դիտվում էր որպես իրատեսական արդյունք, այժմ պարզ է, որ դա հնարավոր չէ: Ինչպես Ուկրաինան հնարավորություն չուներ ազատագրել իր ողջ տարածքը մինչև 2014 թվականը, նույնպես հիմա նա հնարավորություն չունի Դոնբասում կամ Ազովի ափի երկայնքով նոր նվաճված տարածքներն ազատագրելու հնարավորություն: Ի տարբերություն Հյուսիսային Ուկրաինայի, այդ տարածքները կենտրոնական են Ուկրաինայում ռուսական շահերի համար, և, հետևաբար, Ռուսաստանը պարզապես չի լքի դրանք, ինչպես դա արել էր լքելով Կիևի տարածքը պատերազմի սկզբում»,- գրել է պրոֆեսոր Լաթամը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am